ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ մարտի 17-ին` ժամը 16:00-ին, ԱԺ 114 սենյակում տեղի կունենա աշխատանքային քննարկում` ձվի շուկայում առկա իրավիճակի, դրա կապակցությամբ արտադրողների կողմից դիրքորոշումների եւ ոլորտում խնդիրների առաջացումը կանխարգելելու առաջարկությունների ներկայացման վերաբերյալ:
Հրավիրված են արտադրողներ, ներկայացուցիչներ Էկոնոմիկայի նախարարությունից, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից: